Пятница, 20.06.2025, 04:22
Приветствую Вас, Гость
Главная » Файлы » Ցանկ

Mihran Tsarukyan-Kprkem
25.01.2013, 20:18

Տես երկինքը այս 
Մեղմ հոսելով, արցունք դարձավ: 
Տես աշխարհը մեր 
Սիրով ներկված, հեքիաթ դարձավ:

Խավարած այս նենգ աշխարհում 
Մենք այրեցինք սիրո խենթ կամուրջներն անհաս, 
Հուր հավիտյան օտար դարձանք: 
Եվ քո աչքերից, լուռ հոսեցին սիրո բառեր 
Ու դու հեռացար, օտարի գիրկն անվերադարձ:

Ինչ եղավ քեզ հետ չհասկացա 
Ուր տարան քեզ սև, խորթ քամիները կորցրին 
Սերն այս վարար, անեծք դարձրին:

Պարզ հիշիր դու միշտ 
Սիրո համար արգելք չկա 
Ու մութ խավարից, 
Ես կփրկեմ մեր սերն այրված:

Կվառվեն հզոր սիրո ջահեր 
Անպատված ու սուտ այս աշխարհում 
Մեզ համար, 
որ հավիտյան սիրենք

Կվառվեն հզոր սիրո ջահեր 
Անպատված ու սուտ այս աշխարհում 
Մեզ համար, 
Հուր հավիտյան սիրենք իրար:

Категория: Ցանկ | Добавил: Blog
Просмотров: 952 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: